Ոստիկանության ծառայողները, հունվարի 15-ին, ժամը 16.25-ին, , գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Չեխովի փողոցի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 27-ամյա Գոռ Ե.-ին, 27-ամյա Ֆիլիպ Հ.-ին եւ 23-ամյա Սերգեյ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերգեյ Հ.-ն ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 6-ին Ֆիլիպ Հ.-ի եւ իրենց ընկերներ Արթուրի ու Սուրիկի հետ Զեյթունի վարչական տարածքում գտնվող սուպերմարկետի հարեւանությամբ գործող մի գրասենյակի դուռը բացելով` փորձել են գողություն կատարել, սակայն կոտրելով ապակին` դիմել են փախուստի:





























