Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ հունվարի 15-ին ոստիկանության ծառայողները 57-ամյա Թաթուլ Մ.-ի տանը եւ կից շինություններում կատարված խուզարկության ժամանակ տան ննջասենյակի մահճակալի կողքից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 ինքնաշեն ատրճանակ:

Իսկ մինչեւ խուզարկություն կատարելը Թաթուլ Մ.-ն կամավոր ներկայացրել է իր տանը առանց համապատասխան թույլտվության պահվող 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 24 փամփուշտ, որսորդական հրացանի համար նախատեսված գնդակներ եւ «Սոկոլ» տեսակի մետաղյա տարա, որի պատերին առկա էր վառոդանման զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: