Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի բանավեճն ընդամենը  հանրության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից շեղելու փորձ է, հունվարի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը:

Ըստ նրա՝ տեղի է ունենում բանավեճ եւ ոչ մի այլ ինչ:  «Ի՞նչ քաղաքական թիմով կարող է վերադառնալ Քոչարյանը: Դուք տեսե՞լ եք, որ քաղաքական ինչ-որ մի գործիչ պաշտպանի Քոչարյանին»,- նշել է նա՝ միաժամանակ հավելելով, որ որոշ գործիչներ որոշակի հայտարարությամբ են հանդես եկել՝ ի պաշտպանություն վարչապետի: Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է, որ ոչինչ չի փոխվել, եւ ժողովրդի ուշադրությունը շեղելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի:

Հիշեցնենք, վերջերս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքին տված հարցազրույցում քննադատել էր Հայաստանի գործող կառավարությանը: