Սիրիայում ոչնչացրել են հերթական ադրբեջանցի վարձկանին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով կայքերը, որոնք պատկանում են սիրիացի զինյալներին:

Աղբյուրի տվյալներով՝ Համա նահանգում ոչնչացվել է «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցին՝ «Աբու Զար-Ազերի» անվամբ: Նրա իրական անունը չի հրապարակվում:

Նշենք, որ տարեսկզբից ի վեր՝ սա Սիրիայում ադրբեջանցի իսլամիստների ոչնչացման առաջին դեպքը չէ:

Հակամարտության ընթացքում Սիրիայում ոչնչացվել է, ընդհանուր առմամբ, հարյուր ադրբեջանցի: Զինյալները նրանց լուսանկարները բազմիցս տեղադրել են ինտերնետում: