Զարմանում եմ, երբ ասում են, թե Ռուսաստանը մեզ պարտադրել է մտնել Մաքսային միություն. բոլորի համար ակնհայտ էր, որ իշխանությունը պահելու միակ միջոցը Մաքսային միություն մտնելն էր: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանն ինտեգրվելու` Սերժ Սարգսյանի որոշմանը:

«Թե չէ՝ ի՞նչ ենք ներկայացնում մեզանից, որ մեզ պետք է պարտադրեին. ո’չ սպառող ենք, ո’չ արտահանող, մի փոքր տարածքով պետություն ենք ընդամենը»,- կարծիք հայտնեց նա: