ԵԱՀԿ-ն շատ կաշխատի, որպեսզի առաջխաղացման հասնի սառեցված հակամարտությունների կարգավորման գործում, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը՝ ներկայացնելով կազմակերպությունում Շվեյցարիայի նախագահության առաջնահերթությունները:
Սակայն նա ընդգծել է, որ հարկ է հասկանալ՝ առաջընթացի հնարավոր չէ միանգամից հասնել:
Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Դիդիե Բուրկհալտերը մատնանշել է «հուսադրող նշանները»՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձրագույն մակարդակում շփումների վերականգնման հետ:
«Շփման գծում միջադեպերը անհանգստության առարկա են»,- ընդգծել է ԵԱՀԿ գործող համանախագահը:
Դիդիե Բուրկհալտերը կրկին հաստատել է Շվեյցարիայի նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ նշելով, որ իրենք նաեւ քաջալերում են Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումները:





























