Մոլդովայի կառավարությունը ՆԱՏՕ մտնելու բանակցություններ չի վարում, հայտնել է երկրի վարչապետի մամուլի քարտուղար Լիլիանա Վիցուն՝ մեկնաբանելով այդ մասին ռուսական մամուլի հրապարակումները:
«Մոլդովան Սահմանադրությամբ չեզոք երկիր է, եւ հանրապետության այդ կարգավիճակը չի քննարկվում»,- ասել է Վիցուն:
Հաղորդվում է, որ հանրապետոթւյան չեզոք կարգավիճակի փոփոխման համար անհրաժեշտ է հիմնական օրենքից հանել չեզոքության մասին դրույթը, ինչի համար անհրաժեշտ է 101 պատգամավորներից 86-ի աջակցությունը: Ընդ որում՝ իշխող եվրոպայամետ կուսակցությունը 53 մանդատ ունի եւ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չունի: Կոմունիստների ընդդիմադիր կուսակցությունը, որը դեմ է ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրին, ունի 34 մանդատ:
Այնուամենայնիվ, Մոլդովան Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցում է Մոլդովա-ՆԱՏՕ անհատական գործընկերության շրջանակում:
Բացի այդ, հանրապետության խորհրդարանն արդեն վավերացրել է ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի հետ ռազմական պայմանագիրը:
Համաձայն նախորդ տարվա հարցումների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցությանը կողմ է Մոլդովայի բնակչության ընդամենը 17%-ը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























