Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակ Այինը հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,-հայտարարել է դեսպանւ, հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները:
Դեսպանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նա հավելել է, որ հակամարտության չլուծվելը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար:
Նշենք, որ Հայաստանում Իրանի դեսպանները, որպես կանոն, զերծ են մնում հակամարտության կարգավորման սկզբունքները նշելուց՝ սահմանափակվելով խաղաղության հասնելուն աջակցելու պատրաստակամությամբ:





























