Microsoft ընկերության ղեկավարությունը պատրաստակամություն է արտահայտել համագործակցելու ռուսական իշխանությունների հետ՝ ռուսական իրավապահներին Skype-ի օգտատերերի վերաբերյալ ինֆորմացիան փոխանցելու հայտի կապակցությամբ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ավելի վաղ մի շարք ռուս պատգամավորներ Պետդումա էին ներկայացրել հակաահաբեկչական ուղղումների փաթեթ, որնց համաձայն Skype-ի նման ծառայությունները անհրաժեշտության դեպքում պարտավոր կլինեն հրապարակել օգտագործողների մասին տեղեկություններ:





























