Նոյեմբերյան քաղաքի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գործակալության տնօրեն, 64-ամյա Սամվել Բեգլարյանը ձեռքով հարվածել է քաղաքացուն: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ին, նույն օրն էլ քաղաքացին՝ Մեծարենց փողոցի 15 տան բնակիչ, 34-ամյա Արկադի Անանյանը, դիմել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: