Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքում ընթանում են բազմաբնակարան եւ հասարակական  շենքերի տանիքների   ձյան եւ սառալեզվակների հեռացման  աշխատանքները: 

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցերեկային ժամերի հալոցքի հետեւանքով առաջացած սառցալուլաները կարող են վտանգ սպառնալ քաղաքացիների անցուդարձին, ինչով էլ պայմանավորված է գործի  հրատապությունը: Այս աշխատանքները Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է  ԱԻՆ Երեւանի փրկարարական ծառայության տրամադրած տեխնիկայի եւ հրշեջ-փրկարարների աջակցությամբ: Անվտանգության նկատառումներով՝  քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ շենքերին անմիջականորեն հարող հատվածներով  անցուդարձից: