Հայ-իրանական հարաբերություններն այնքան լավ են, որ արդեն դժվար է ասել, թե էլ ինչը կարելի է բարելավել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը:
Ըստ նրա, Հայաստանն ու Իրանը ներկայումս օգտագործում են իրենց հարաբերությունների գրեթե ամբողջ պոտենցիալը: Նա կարծում է, որ որոշակի թյուրըմբռնում կա մշակութային առումով՝ Հայաստանում ամեն ինչ չէ, որ գիտեն Իրանի մասին, Իրանում՝ Հայաստանի:
Նա միաժամանակ հշեցրել է, որ Իրանի հանդեպ պատժամիջոցներն ամբողջությամբ հանված չեն, ինչը վնասում է հայ-իրանական հարաբերություններին:
Ոսկանյանն ընդգել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները չեն կարող վատանալ՝ չնայած երկու երկրների ղեկավարության փոփոխությանը:





























