«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ոչ  իշխանական չորս քաղաքական ուժերի շրջանակում քննարկվում է ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ կնքված գազային համաձայնագրերի քվեարկության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու նպատակահարմարության հարցը։

Սույն ուժերի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ այս պահին ավելի գերիշխող է այն տեսակետը, որ չարժե նշված հարցով ՍԴ դիմել։ Այդկերպ նրանք հաջորդ իշխանությունների համար հնարավորություն կստեղծեն խայտառակ այդ պրոցեսը հետ շրջել։ Հակառակ պարագայում, եթե երկրի դատական բարձրագույն ատյանը վերջնական որոշում է կայացնում՝ հայտարարելով, որ սկանդալային համաձայնագրերի քվեարկությունն օրինական է, էապես թուլանում է հետագայում հայ-ռուսական համաձայնագրերը վիճարկելու հնարավորությունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում