ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից ամբողջ աշխարհում բջջային հեռախոսներից օրական 200 միլիոն SMS է վերահսկվում: 

Այդ տվյալների շնորհիվ՝ հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել բաժանորդների գտնվելու վայրի, կապերի եւ բանկային քարտերի տվյալների մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Guardian-ը:

Հաղորդվում է, որ ԱԱԳ-ի «Dishfire» ծրագիրը հավաքում է «այն, ինչ հնարավոր է», այլ ոչ թե որոշակի նպատակներով տվյալներ: ԱԱԳ-ն լայնորեն օգտագործում է հաղորդագրությունների տվյալների բազան՝ անօրինական գործունեության մասին նույնիսկ չկասկածող անձանց մասին տեղեկություն ստանալու համար, նշում է The Guardian-ը: