Փրկարար ծառայությունը հունվարի 17-ին, ժամը 06.32-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, ժայռաբեկոր է պոկվել եւ խանգարում է երթեւեկությանը. բեկորը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները երթեւեկելի հատվածից հեռացրել են բեկորը:





























