Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հերթական անգամ հայտարարել է հյուսիսկովկասյան գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովի մահվան մասին: Այս անգամ երկրի ղեկավարը հավելյալ ապացույցներ ունի:
«Մենք վաղուց էինք 99% վստահ, որ Դ. Ումարովը սպանվել է գործողություններից մեկի ժամանակ: Այժմ կան ապացույցներ, որ նա ողջ չէ, թեեւ դիակն առայժմ չի գտնվել»,- ասել է Քադիրովը:
Ըստ նրա՝ իր մոտ էմիրների խոսակցության ձայնագրություն կա, որտեղ վերջիններս հայտնում են նրա մահվան մասին: «Նրանք Օլիմպիադայի տրամադրություն չունեն, այնպես որ Սոչիի Օլիմպիադայի ընթացքում սպառնալիքների մասին անհանգստություններ անհիմն են, հայտնում է NEWSru.com-ը:
Ռուսաստանի հատուկ ծառայությունները, սակայն. Քադիրովի խոսքերը չեն հաստատել:





























