Փրկարար ծառայությունը հունվարի 17-ին, ժամը 07.36-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 08.58-ին դրությամբ հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վարդենյաց լեռնանցքի 1-ին ոլորանում արգելափակված «ՎԱԶ-2101» մակնիշի 34SR185 պետհամարանիշի, «ՎԱԶ-2121» մակնիշի 33DS981 պետհամարանիշի եւ «ԲՄՎ» մակնիշի YFY896 պետհամարանիշի ավտոմեքենաները: