«Հայկական Երուսաղեմ» կայքի նախագիծը, որը ստեղծվել է Երուսաղեմի հայերի մշակույթի, պատմության եւ ավանդույթների պահպանման նպատակով, շարունակում է համալրվել նոր արխիվային նյութերով, որոնք ուղարկվում են աշխարհի տարբեր ծագերից: Այս մասին գրում է «The Armenian Reporter»-ը:

Նոր նյութերը լույս են սփռում Երուսաղեմի այդ կլանի անդամների անկայուն ճակատագրի վրա եւ լրացնում էական տվյալներ:

Կայքն արդեն իր էջերն է բացել «Facebook» եւ «Twitter» սոցիալական ցանցերում: «Մեր ողջ նպատակն այն է, որպեսզի ներկայացնենք Երուսաղեմի ողջ փառքը եւ նրա պատմության մեջ հայերի կենսական դերը»,-ասել են նախաձեռնության հեղինակները: