Ֆրանսիայում թողարկվել է լայնամասշտաբ նախագիծ՝ արեւմտահայերենի օգտագործման պրակտիկայի ուսումնասիրման վերաբերյալ: Համահանրապետական հարցումն անցկացվելու է «SeDyL» լեզվական լաբորատորիայի կողմից:
Ինչպես հաղորդվում է «SeDyL» լաբորատորիայի էջում, արեւմտահայերենը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից անհետացման եզրին հայտնված լեզուների ցանկում:
Նախագիծը առաջին հարցումն է, որն անցկացվել է Ֆրանսիայում՝ արեւմտահայերենի պրակտիկայի կապակցությամբ: Այն քանակական ու որակական դիագնոստիկայի տարրեր է պարունակում՝ բնակչության ընտրանքի վրա հիմնված:





























