Ռուսաստանի նովոսիբիրսկ քաղաքում մահմեդականները հրաժարվել են 5-րդ մզկիթը կառուցելու մտադրությունից՝ քաղաքացիների բողոքից հետո: Սիբիրի մահմեդականների հոգեւոր վարչության պլանները, որոնք հավանության էին արժանացել քաղաքապետի կողմից, հանդիպել են ազգայնականների եւ այդ շրջանի բնակիչների մի հատվածի ակտիվ դիմադրությանը, հաղորդում է Sib.fm-ն:
2013-ի դեկտեմբերին Նովոսիբիրսկի մի խումբ ամտիվիստներ դիմել էին քաղաքապետ Վլադիմիր Գորոդեցկիին՝ պահանջելով չեղյալ հայտարարել քաղաքի Ռոդինիկի միկրոշրջանում մզկիթ կառուցելու որոշումը, քանի որ դա կարող է «հասարակության ներսում լարվածության առիթ դառնալ»:
Քաղաքապետը սկզբում հասարակական գործիչների կարծիքի հետ չի համաձայնել: «Տեղը ճիշտ է ընտրված, այն մոտ չէ բնակավայրերին: Մեր քաղաքը բազմազգ է, ինչը եւ բարդություն է, եւ առավելություն»,-դեկտեմբերին ասել է քաղաքապետը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Մզկիթի կառուցման դեմ քաղաքապետարանին դիմող հեղինակները հավաքել են ավելի քան 4 հազար ստորագրություն: Նա Մահմեդականների հոգեւոր վարչության որոշումը՝ շինարարությունից հրաժարվելու մասին, համարել է Նովոսիբիրսկի բնակիչների հաղթնակաը, որոնք «կարողացել են օրինական դաշտում լուծել շատ բարդ խնդիրը՝ առանց էքստրեմիստական դրսեւորումների»:




























