Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օտտինգերը ապրիլի 15-ին կժամանի Ադրբեջան:

Նույն օրը նախատեսված են եվրահանձնակատարի հանդիպումները Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց հետ:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի Բաքվի գրասենյակը, Օտտինգերն այցի ընթացքում կլինի Սանգաչալայի նավթային տերմինալում, բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւի, SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի եւ այլ անձանց հետ: