Ալկոհոլն ու վերին մարսողական տրակտի քաղցկեղը միմյանց հետ սերտ կապված են: Նման եզրակացության են եկել Մինեսոթայի համալսարանի գիտնականները: Նրանք սպիրտային խմիչքներն անվանել են իսկական կանցերոգենններ:
Հետազոտությանը մասնակցել են մարդիկ, ովքեր ալկոհոլն օգտագործում են սովորականից ավելի շատ: Գիտնականները պարզել են, որ ոգելից խմիչքների պարբերական օգտագործումը իրականում կարող է կոկորդի, բերանի խոռոչի, ըմպանի եւ կերակրափողի քաղցկեղ առաջացնել, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:Նրանք որոշել են մարդու օրգանիզմում էթանոլի տրոհման հիմնական արդյունքը: Դա ացետալդեգիդն է, այլ կերպ ասած՝ քացախաթթվի ալդեգիդը: Տվյալն նյութը դասվում է թունավորների շարքին: Ացետալդեգիդը կարող է լրջորեն վնասել ԴՆԹ-ն: Ներկայումս հաստատված է դրա ազդեցությունը քաղցկեղի բջիջների առաջացման վրա: Նախորդ բոլոր փորձերը կատարվել են կենդանիների վրա:
Հետաքրքիր է վիճակագրությունը ասիական ծագում ունեցող մարդկանց համար: Ասիացիների 30 տոկոսի մոտ այս տարրն ունի բոլորովին այլ տեսք, ինչի արդյունքում ոչ մի կերպ տեղի չի ունենում ալդեգիդի չեզոքացում: Մարդկանց այս խումբը ալկոհոլի հաճախակի օգտագործման հետեւանքով ուռուցքների առաջացման մեծ վտանգի ներքո է հայտնվում:



























