Եվրոպայում, մասնավորապես Ֆրանսիայում եւ Դանիայում բնակարանային գողությունների համար մեղադրվող 21 վրացի է ձերբակալվել, հայտնում է «Գռուզիա Online»-ը՝ եվրոպական լրատվամիջոցները վկայակոչելով:

Նրանց տվյալով՝ Ֆրանսիայում գործող 60 մարդուց բաղկացած վրացական քրեական խմբավորումը կասկածվում է երկրի տարբեր քաղաքներում  գրեթե 2000 կողոպուտի մեջ:

Ոստիկանությունը Ֆրանսիայի եւ Դանիայի տարածքում խմբավորման 21 անդամի է ձերբակալել: