Աշխարհում ամենաշատը թեյ են խմում Թուրքիայում, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերում են Իռլանդիան եւ Անգլիան։
Ինչպես տեղեկացնում է թուրքական T24.com կայքը, շուկայի ուսումնասիրություններով զբաղվող անգլիական Euromonitor-ի կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաշատ թեյ խմող թուրքերի մոտ մեկ շնչին տարեկան հասնում է 3 կգ 157 գրամ թեյ։
Ցուցակում Թուրքիային հետեւում են Իռլանդիան, Անգլիան։ Շատ թեյ օգտագործող երկրների մեջ են հայտնվել նաեւ Ռուսաստանը, Նոր Զելանդիան եւ Եգիպտոսը։ Նշվում է, որ Հնդակստանը եւ Չինաստանը թեյի մեծ ծավալ են սպառում, սակայն մեկ շնչին ընկող քանակը զիջում է ցուցակում ներկայացված առաջատարներին։



























