«Եթե քաղաքական թիմում, ապա ես իմ տեղը տեսնում եմ Սերժ Սարգսյանի թիմում»,- այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ներքաղաքական խմորումների դեպքում ում կողքին կլինի՝ Սերժ Սարգսյանի՞, թե" Ռոբերտ Քոչարյանի:
«Ես նշանակվել եմ Սերժ Սարգսյանի կողմից: Այլընտրանք, նույնիսկ մտքի ծայրով անցկացնել չեմ կարող: Նշանակվել եմ, կծառայեմ»,- ազդարարել է ոստիկանապետը եւ հավելել է. ""Ծառայել, հետո փոխել գույներս, ծառայել մեկ ուրիշին, կամ գիշերային մի հանդիպման ժամանակ ինչ-որ մեկին մի բան փսփսալ, ես ուղղակի բացառում եմ":
Ըստ Ալիկ Սարգսյանի՝ «ուրիշ թիմում հայտնվելու ցանկություն ու տրամադրություն ինքը չունի»:



























