Հայ-իտալական ծագմամբ հայտնի ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան «France 2» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ընթացքում հայտարարել է, որ իր առողջական վիճակն իրեն թույլ չի տա համերգային շրջագայություն ունենալ Ֆրանսիայի տարածքում: Այդ մասին գրում է «Nouvelles d՝Arménie» ամսագիրը:
Երգչուհու «հազվադեպ հանդիպող հիվանդությունը» չի ազդել ձայն վրա, սակայն բուժումը արտաքին փոփոխությունների է հանգեցրել, որը կվերականգնվի բուժման ավարտից հետո:
2012թ.-ի ամռանը նա արթնացել ու հայտնաբերել էր, որ ձախ աչքը չի տեսնում: Բժիշկներն այն ժամանակ ախտորոշել էին հազվադեպ հանդիպող հիվանդություն: «Ամբողջովին կուրացել եմ եւ չեմ կարող երաշխավորել, որ շրջագայությունը տեղի կունենա: Այս պահին չեմ կարող նման բան ասել: Իհարկե, կանեմ ամեն հնարավորը, սակայն համոզված չեմ: Կախված է բուժման արդյունքներից: Ըստ էության ես թաքցնում է հիվանդության մասին վեց ամսվա ընթացքում», ասել է երգչուհին հարցազրույցի ժամանակ:




























