Facebook ընկերությունը զեկույց է հրապարակել՝ կապված 2013-ի չորրորդ եռամսյակի նվաճումների հետ: Պարզվել է, որ ամեն ամիս Facebook-ի բջջային հավելվածից օգտվում է 945 մլն մարդ:

Վերջին եռամսյակի տվյալների համաձայն՝ Facebook-ի բջջային օգտատերերի թիվը շուտով կգերազանցի մեկ միլիարդը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ օրվա ընթացքում Facebook է այցելում 556 մլն մարդ՝ կայքի բջջային տարբերակի կամ հատուկ հավելվածի միջոցով: Այդ ցուցանիշը 49 տոկոսով գերազանցում է 2012-ի ցուցանիշը:

Ներկայումս Facebook-ի ակտիվ օգտատատերերի թիվը կազմում է 1,23 մլրդ: Այս մասին հաղորդում է «Դելայթ նովոստին»:

Սոցցանցերը աստիճանաբար կորցնում են իրենց հայտնիությունը