Լարս ֆոն Տրիերը եւ նրա նոր ֆիլմերից մեկի՝ «Նիմֆոմանուհու» գլխավոր դերակատարներից Շայա Լաբեֆը Բեռլինի կինոփառատոնում հանդիսատեսին ցնցել են արտասովոր հագուկապով:
Հաղորդվում է, որ դերասան Շայա Լաբեֆը կարմիր գորգին հայտնվել է խիստ կոստյումով, սակայն գլխին թղթից տոպրակ է եղել, վրան գրված. «Ես այլեւս հայտնի չեմ»:
Իսկ Լարս ֆոն Տրիերը լուսանկարիչների առաջ հայտնվել է «Կաննի փառատոնի անցանկալի անձ: Ժյուրիի պաշտոնական ընտրություն» մակագրությամբ շապիկով:
Լարս ֆոն Տրիերի շապիկին պատկերված է եղել Կաննի փառատոնի գլխավոր մրցանակը` Ոսկե դափնին, եւ վերոնշյալ մակագրությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նշենք, որ 2011թ. դանիացի ռեժիսորը Կաննի փառատոնի ղեկավարության կողմից հայտարարվել էր անցանկալի անձ` մամուլի ասուլիսին վերջինիս արտահայտության համար. «Ես մասամբ հասկանում եմ Հիտլերին եւ նույնիսկ համակրում նրան»: Հետագայում նա ներողություն էր խնդրել այդ արտահայտության համար:


























