Հնդիկ նկարիչը լեզվով ավելի քան հազար նկարներ է նկարել, հաղորդում է The Daily Mail-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ հնդիկ 35-ամյա նկարիչ Անի Կն չի օգտագործում վրձիններ, երբ ստեղծում է իր կտավները: Նա կտավի վրա նկարում է լեզվով: Գույները խառնելու համար եւս նկարիչն արտասովոր տեխնիկա է օգտագործում եւ ամենատարբեր երանգները ստեղծում է հենց բերանի մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Չնայած օրիգինալ մոտեցմանը, նա գերադասում է պատկերել դասական սյուժեներ ու անգամ ստեղծել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» իր տարբերակը: Նշվում է, որ նախկինում նկարիչը փորձել է ստեղծագործել քթով, կզակով, արմունկներով ու ոտքերով:





























