Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջ հետ մեկնել են Նախիջեւանի ինքնավար հանրապետություն։ Նրանց օդանավակայանում դիմավորել է Նախիջեւանի խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովը։ Ադրբեջանի նախագահը հանդիպել է նաեւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության ղեկավարության հետ։

Ադրբեջանի նախագահի այս չնախատեսված այցը Նախիջեւանի ինքնավար հանրապետություն հնարավոր է կապված լինի Նախիջեւանում տիրող իրադրության հետ։ Բանն այն է, որ չունենալով ցամաքային կապ Ադրբեջանի հետ, Նախիջեւանը տարիների ընթացքում սկսել է սերտ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ՝ կապեր հաստատելով տարբեր ոլորտներում։ Բացի այդ Նախիջեւանում գործազրկության բարձր տոկոսի պատճառով շատերը գնում են Թուրքիա աշխատելու։ Թվում է, թե Նախիջեւանը դարձել է Թուրքիայի նահանգներից մեկը։ Բաքվի ազդեցության նվազումը Նախիջեւանի ինքնավար հանրապետության վրա լուրջ անհանգստություններ է առաջացրել Ադրբեջանում