Բաքվում ծաղկում է թափառաշրջիկությունն ու մուրացկանությունը
Միայն մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի մայրաքաղաքում 32 թափառական են ձերբակալել…
Ադրբեջանի մայրաքաղաքում ոստիկանության աշխատակիցների շրջայցի արդյունքում այսօրվա դրությամբ բերման է ենթարկվել 32 մարդ, որոնք Բաքվի փողոցներում թափառում եւ մուրում էին, հաղորդում է Bakililar.az-ը։
Գործակալության տվյալներով, շրջանային ոստիկանության վարչությունը Յասամալյան շրջանում ձերբակալել է 7, իսկ Նասիմինյանում՝ 25 մարդ։




























