Թուրքիայում «Քաղաքակրթությունների դաշինք» նախագծի կողմից, որի համանախագահն է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կազմակերպվելիք հոգեւորականների հանդերձանքի ցուցահանդեսում տեղ է գտնելու նաեւ հայ հոգեւորականների հանդերձանքը:
Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ` հոգեւորականների հանդերձանքի ցուցահանդեսը բացվելու է մայիսի 8-ին՝ Բուրսայի Օսմանյան ժողովուրդների տարազների եւ զարդերի թանգարանում:
Թուրք ազգագրագետ Էսաթ Ուլումայը, նշելով, որ այս ցուցահանդեսի բացման համար 3 տարվա աշխատանք է կատարվել, ավելացրել է. «Թանգարանում կցուցադրվեն հունական ուղղափառ, հայ, կաթոլիկ, ասորի, հրեա, ալեւի-բեքթաշիական եւ մահմեդական հոգեւորականների հանդերձանքները»:



























