«Տվեք մեզ Կրթության եւ գիտության նախարարությունը եւ մենք կանենք համապատասխպան քայլեր`կրթական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ»`այսօր` մայիսի 10-ին այսպիսի հայտարարություն է արել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա այս կերպ է պատասխանել իր հետ բանավիճող ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանին, ով խոսել է կրթական համակարգում մշտապես առկա կոռուպցիայի մասին: Կարեն Ավագյանը ի պատասխան ասել է, թե դրա համար «Ժառանգությունը» նախ պետք է հաղթի ընտրություններում: Ս.Սաֆարյանն էլ արձագանքել է, թե դրա համար իրենց պետք է տան նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ի դեպ, բանավեճի ընթացքում Ս. Սաֆարյանը հիշել է այն ժամանակները, երբ ինքը դիմել էր ԵՊՀ այն ժամանակվա ռեկտորին` Ռադիկ Մարտիրոսյանին` ասիրանտւրա ընդունվելու կապակցությամբ, ով ապագա պատգամավորին պատասխանել էր. «Տղա ջան, մենք մեր լաբարանտկաներին հազիվ ենք տեղավորում, քեզ ո՞նց տեղավորենք»:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ այս տարի կիսով չափ կրճատվել են մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տարկետման իրավունքով տեղերը: