Այսօր՝ հունիսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր` Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի եւ ԵԱՀԿ դեսպան, երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի կողմից:
Հանձնաժողովի հանրության հետ կապերի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագիրը նպատակ ունի համատեղ ուժերով նպաստել «մրցակցային մշակույթի» ձեւավորմանը, հզորացնել համապատասխան կանոնակարգերի կիրառումը:
Փոխըմբռնման հուշագրի հիման վրա նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ.
• միջազգային չափանիշներին համապատասխան գնահատման ընթացակարգերի, մրցակցության կանոնների եւ չափորոշիչների մշակում,
• աջակցություն Հանձնաժողովին` Հայաստանի մարզերում խթանելու գործարարների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ Հանձնաժողովի միջեւ կառուցողական երկխոսությունը` առավել ակտիվ, բաց ու հրապարակային քննարկումներ կազմակերպելու միջոցով,
• խթանել ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համագործակցությունը` ապահովելու փոքր եւ միջին բիզնեսի համար մրցակցության պաշտպանության առավել բարենպաստ միջավայր ձեւավորելու համար եւ այլն:


























