«Nissan» ընկերությունը հայտարարել է ծրագրի մասին 2015թ.-ին դադարեցնել «Murano CrossCabriolet» մոդելի թողարկումը, հաղորդում է «Automotive News»-ը:

«Murano» կաբրիոլետը հայտնվեց արտադրությունում 2011թ.-ին եւ այն ժամանակ արդեն լրագրողների քննադատությանը ենթարկվեց «հնաոճ դիզայնի» համար: Ոմանք նույնիսկ այն անվանում էին «լոգարան անիվների վրա»: Այս պահին մեքենայի արժեքը կազմում է 42 855 դոլար, ինչը 13 465 դոլարով թանկ է «Murano» ամենագնացից: Ընկերությունը մտադիր չէ դրա փոխարեն մեկ այլ տեսակ արտադրել:

Ավելի վաղ հաղորդում էին, որ «Nissan»-ը դադարեցնում է նաեւ «Cube»-ի արտադրությունը: Ինչպես նշում են ընկերությունում, վերջին ժամանակներում մոդելը միայն նվազեցրել է վաճառքի իր արդյունքները:

Հունվարից մինչեւ հունիս ԱՄՆ-ում 2294 մեքենա է վաճառվել, ինչը 31 տոկոսով ցածր է 2013թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: