Hyundai Motor-ը ներկայացրել է Ռյուսելհայմի եվրոպական  Hyundai դիզայն-կենտրոնում մշակված i20 երկրորդ սերնդի դիզայնը:

B-հատվածում հայնհայտ Hyundai նոր սերնդի դիզայնը ստեղծվել է «Հոսող գծեր 2.0» հայեցակարգի համապատասխան եւ ունի նրբաճաշակ ու անկրկնելի ոճ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նոր i20-ը ստացել է իր հզոր կերպարն ընդգծող երկարացված կապոտ եւ ավելի ծավալուն չափեր:

Առաջամասը իրենից ներկայացնում են  Hyundai-ի համար ավանդական ռադիատորի ճաղի օրիգինալ մեկնաբանություն եւ նուրբ շերտով միացած առաջնային լուսարձակների նոր ձեւակերպում:

Հատուկ ձեւ ունեցող պանորամային հետեւի ապակին եւ հետեւի լուսարձակները այլ համամասնությունների համադրությամբ լրացնում են նոր i20-ի կերպարը: