Հունիսի 14-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգված 84/49 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, ժամը 11.06-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. անգիտակից վիճակում հայտնաբերվել է 73-ամյա Ժենյա Ղահրամանյանը եւ հանձնվել շտապօգնության բրիգադին: