Հունիսի 17-ին, ժամը 00.00-ի սահմաններում Արարատի մարզի Այգավան գյուղում գտնվող «Վահ-Կար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել «ՌԱՖ» մակնիշի 12 ՕՍ 980 պետհամարանիշով միկրոավտոբուսի գազի բալոնի պայթյուն, որի հետեւանքով գազալցակայանի աշխատակից, Այգավան գյուղի բնակիչ, 1976 թ. ծնված Տարոն Գեւորգյանը տեղում մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից:
Միկրոավտոբուսում գազի բալոնի պայթյունից զոհվել է գազալցակայանի աշխատակիցը
Տեղադրություն


























