Պարզում է, որ մեր երկրի ամենասոված բնակիչները Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերի, ինչպես նաեւ… «հարուստ» մայրաքաղաքի բնակիչներն են: Ամեն դեպքում այդ մասին է վկայում Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-ին «Հայաստանի Հանրապետության մարզերը եւ ք. Երեւանը թվերով» զեկույցում:
Հիշեցնենք, որ սպառողական զամբյուղի պարենային հավաքածուի համաձայն, նվազագույն օրական նորման կազմում է 2232 կիլոկալորիա: Այս ցուցանիշից ցածր նշանակում է սով, օրգանիզմի քայքայումը եւ աղքատության այլ հետեւանքներ:
Երկրում օրական նորմայի գերազանցում գրանցվել է միայն երկու մարզերում՝ Վայոց Ձորում (100 կիլոկալորիա) եւ Լոռում (71 կկ): Նկատենք, որ դրամական եկամուտների մակարդակով առաջատարը ոչ թե այդ մարզերն են, այլ «սոված» Սյունինքն ու մայրաքաղաքը: Մեկ շնչին ընկնող համախառն գյուղատնտեսական արտադրանքի ցուցանիշով «սնվելու ռեկորդակիրները» նույնպես չեն առանձնանում: Լոռին երկրի հետնապահների շարքում է, իսկ Վայոց Ձորը միջին տեղերում է: Ինչ կերպ են այս մարզերը հասել սննդամթերքի կալորիականության ձեռքբերումների, մնում է միայն գուշակել:
Առանից «սոված» մարզն Արմավիրն է, որը գյուղատնտեսության ոլորտում առաջատարների թվում է: Նախորդ տարվա տվյալներով, գյուղատնտեսական առումով այդ բարեբեր մարզը զբաղեցրել է երրորդ տեղը բնակչության մեկ շնչին ընկնող գյուղատնտեսական ապրանքների համախառն ծավալով:
Ինչպես հայտնի է, մոտ կես մլն ՀՀ քաղաքացիներ փաստացի բացակայում են երկրից, ուստի «բնակչության մեկ շնչին ընկնող» հաշվարկները մի փոքր աբստրակտ բնույթ ունեն: Միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտում ռեկորդային տվյալներ արդարացիորեն կասկածներ են հարուցում մեր շատ քաղաքացիների շրջանում: Այնպես որ, այդ ցուցանիշները դժվար թե ոսկերչական ճշգրտությամբ արտացոլեն իրական պատկերը:




























