«Yerevan Show 2014» ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին դուր է եկել Հայ ոսկերիչների համաշխարհային միության դպրոցի ստենդի աշխատանքը Երեւանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «AJA»-ի դպրոցի տնօրեն եւ «Նյու Էսթեթ» ընկերության տնօրեն Գոհար Համբարձումյանը:

«Ցուցահանդեսի բացմանը, երբ նախագահն անցնում էր ցուցատախտակների կողքով, նա մեզ մոտ նույնպես կանգ առավ: Այստեղ նրան դուր եկավ աշակերտներից մեկի աշխատանքը՝ բնական քարից տերեւ վանակատից մրջյունով»,- պատմել է նա:

Դպրոցը 6 ամիս տեւողությամբ բարեգործական դասընթացներ է անցկացնում, որոնք հովանավորում են հայ ոսկերիչներն ամբողջ աշխարհից: Ըստ Երեւանի պրոֆտեխուսումնարաններից մեկի հետ  համաձայնության՝ ապագա ոսկերիչները տեսությունն այնտեղ են սովորում, պրակտիկան ընկերությունում են անցնում:

Դպրոցը գործում է ադրեն 2 տարի եւ ամեն տարի 13-15 շրջանավարտ ունենում:

«Մենք լավ մասնագետների ենք ուսուցանում, քանի որ նոր կադրերի կարիք ունենք: Մենք նաեւ ցանկանում ենք ընկերությունների համար լավ բազա հիմնել, որոնք տեղ կգտնեն «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու ոսկերչական բնագավառում»,- հավելեց Համբարձումյանը:

Միջազգային 4-րդ «Yerevan Show» ցուցահանդեսն անցկացվում է հոկտեմբերի 25-28-ին Երեւանում՝ «Մերիդիան» ցուցասրահում: Կենտրոնը գործում է մասնագիտացված ազատ տնտեսական գոտուն կից, որը կառավարվում է «AJA ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի կողմից: