Խորհրդարանական եռյակը («Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ «Ժառանգություն») դեռեւս հստակ չի որոշել Ազատության հրապարակում հերթական հանրահավաքի անցկացման օրը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զահրաբյանը հայտարարեց, որ եռյակի ներկայացուցիչների նիստը նախատեսված է, սակայն տվյալ պահին անցկացման օրը հայտնի չէ: «Ես իսկապես չեմ կարող ասել նիստի անցկացման ժամանակը»: Ի պատասխան հարցին՝ եռյակի նիստին կորոշվի՞, արդյոք, հերթական հանրահավաքի օրը՝ Զոհրաբանը նկատեց. «Նույնիսկ դա ասել չեմ կարող»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական եռյակի կողմից կազմակերպված հանրահավաքը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին: Ի տարբերություն նախորդ հանրահավաքի, այս անգամ կազմակերպիչները խուսափել են հաջորդ զանգվածային ցույցի մասին խոսել, թեեւ մոտական 3 ուրբաթ օրերի համար «զբաղեցրել են» Ազատության հրապարակը: