Եվրոյի փոխարժեքը հոկտեմբերի 28-ին հերթական անգամ նորացրել է պատմական մաքսիմումը եւ Մոսկվայի ժամանակով 10:37-ի դրությամբ հասել  54 ռուբլու, հայտնում է «Պրոնեդրան»՝ վկայակոչելով Մոսկվայի բորսայի տվյալները:

Աղբյուրը նշում է, որ եվրոյի փոխարժեքն ավելացել է 33 կոպեկով` հոկտեմբերի 27-ին բորսայի փակման պահին գրանցված ցուցանիշի համեմատությամբ: Դոլարի արժեքը նույնպես ավելացել է մինչեւ 42,45 ռուբլի (եւ 17,5 կոպեկ):

Երկարժութային զամբյուղն աճել է 24,5 կոպեկով` մինչեւ 47,65 ռուբլի:

Աղբյուրն ընդգծում է, որ եվրոն կարողացել է արժեքին մեկ ռուբլի ավելացնել ընդամենը չորս օրում: