Ֆրանսիական Բուր-դե-Վալանս քաղաքի 1915թ.-ի ապրիլի 24-ի հրապարակում հուշատախտակ են բացել՝ նվիրված տվյալ շրջանի հայկական համայնքի հիմնադիրներից մեկի՝ արդյունաբերող Միշել Ջերանյանի հիշատակին, ով վախճանվել է 20002թ.-ին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:

Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրյեն Միշել Ջերանյանի ընտանիքի ու եւս 200 հոգու ներկայությամբ բացել է «Արդյունաբերող Միշել Ջերանյանի անվան այգի. 1913-2002թթ» գրառմամբ հուշատախտակ: Մարլեն Մուրյեի ելույթից հետո Անրի Սիրանյանը պատմել է հայ համայնքի հայտնի գործչի կյանքի ու կարիերայի մասին:

Միշել(Մուշեղ) Ջերանյանը ծնվել է 1913թ.-ի մայիսի 10-ին պատմական Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող Խարբերդի շրջանի Քեսրիք գյուղում: 1915թ.-ի Հյաոց ցեղասպանության ժամանակ նա կորցրել է հորը: Եղբոր՝ Նշանի հետ նա հայտնվել է Խարբերդի գերմանական մանկատանը: Արդյունքում տեղափոխվել է Հալեպ, որպեսզի շարունակի ուսումը: 1925թ.-ին Մուշեղն ու Նշանը մոր հետ միասին տեղափոխվել են Մարսել, այնուհետ Փարիզ: Լեհական հրեաների ընտանիքում Մուշեղը կտորագործություն է սովորում: 1930թ.-ին ընտանիքը տեղափոխվում է Վալանս: 1932թ.-ին Մուշեղն ու Նշանը տրիկոտաժի «Ջեզի» ձեռնարկությունն են բացում: 1970-ականների սկզբին ընկերությունը քաղաքի խոշորագույն գործատուներից մեկն էր՝ ավելի քան 400 աշխատակիցներով, որոնք մեծամասամբ հայեր էին: