ԱՄՆ պետքարտուղարությունը չի մեկնաբանում Արցախում Ադրբեջանի երկու քաղաքացիների դեմ դատավարությունը: Հոկտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցում պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ, իր տեղեկություններով, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ մի մասնակցություն չունի այդ գործում:
«Նման մասնավոր դեպքերում մենք շատ տեղեկություններ չենք ունենում»,- հայտարարել է նա:
Ամեն դեպքում, ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է կողմերին կոչ անել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել: «Մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»,- ասել է պետքարտուղարության մամուլի խոսնակը:





























