Ոչ ոք չի պատրաստվում թալանել հղի կանանց: Այս մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք 2015 թվականի պետբյուջեով կրճատումներ են նախատեսվում հղիության նպաստի եւ երեխաների խնամքի մասով:

«Նպաստների կրճատումներ չեն նախատեսվում: Բայց նպաստների այժմյան համակարգում խնդիր կա, որը պետք է լուծել: Այն ի հայտ է եկել վերջին երկու տարիներին. բազմաթիվ կանանց մեծ աշխատավարձով աշխատանքի են ընդունել, որպեսզի հետագայում նրանք բարձր նպաստ ստանան, չէ՞ որ պետությունն է վճարում: Ես ֆինանսիստ եմ, այլ ոչ թե սոցիալական ապահովության մասնագետ: Ես ճիշտ չեմ համարում իմ ոլորտին չվերաբերող հարցի շուրջ կարծիք հայտնել եւ ասել, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Կլինեն քննարկումներ, այդ ժամանակ էլ կհնչեն շահագրգիռ կողմերի առաջարկությունները»,- հայտարարեց Սաֆարյանը:

Նշենք, որ 2015 թվականին, Հայաստանի պետբյուջեի նախագծի համաձայն, հղիության եւ ծծնդաբերության միջին օրական նպաստը կազմելու է 4.804 դրամ (11.7 դոլար)՝ ներկա 3.566-ի (8.7 դոլար) փոխարեն: Նպաստի վճարման ժամկետը 140 օր է (ծննդաբերությունից 70 օր առաջ եւ հետո):