Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ չի պատասխանել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, որը վերաբերում էր 2015-ին արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Հարցին, թե, որքան գումար անհրաժեշտ կլինի արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների համար, Մուկուչյանը պատասխանել է, որ իրեն նման բան հայտնի չէ:
«Ձեր կողմից հնչեցված արտահերթ ընտրությունների համար ծախսեր հորինելու որեւէ հիմք չկա: Մեր գործունեության ծրագրում դրանք, բնականաբար, նախատեսված չեն»,-ընդգծել է ԿԸՀ նախագահը:
Մուկուչյանի խոսքով՝ 2015-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսահմանափակվի 150 համայնքներում (դրանցից 6-ը՝ քաղաքներում) ՏԻՄ ընտրություններով:





























