Մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի Էրեբունի ռազմաբազայի ավիացիոն տեխնիկան ու սպառազինությունը կանցնեն շահագործման ձմեռային ռեժիմին:
Ինչպես հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, 4-րդ սերնդի ՄիԳ-29 ճակատային կործանիչների վրա ավելի քան 100 տեխնիկական գործողություններից բաղկացած ընդանուր համալիր աշխատանքներ կկատարվեն:
Այդ միջոցառումներն իրականցվում են ավիացիոն տեխնիկայի տեխնիկական վիճակի ստուգման եւ ձմեռային ու բարձրլեռնային պայմաններում դրանց անխափան աշխատանքների նախապատրաստման նապտակով:
Հայաստանի Հանրապետությունում ՄիԳ-29 արդիականացված կործանիչների սպասարկմանը զուգահեռ նմանօրինակ համալիր աշխատանքներ կիրականցվեն Դոնի Ռոստովում ժամանակավոր տեղակայման մեջ գտնվող Հարավայի ռազմական օկրուգի ավիացիոն տեխնիկայի վրա: Էրեբունի ռուսական ավիաբազայի կազմի մեջ մտնող Մի-8 եւ Մի-24 ժամանակակից ուղղաթիռների էսկադրիլիան բարձրլեռնային պայմաններում հետագա թռիչքների համար իրականացնում է անձնակազմի վերապատրաստում եւ վերաորակավորում:



























