Հայաստանի կառավարությունը սահմանել է օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման կարգը: «Օտարերկրյացիների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկություններն ընդունվել են կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի ընթացքում:

Ավելի վաղ, օտարերկրյա քաղաքացին դե ֆակտո Հայաստանում աշխատելու իրավունք էր ստանում կեցության կարգավիճակը հաստատող փաստաթղթի հիման վրա: Այժմ թույլտվությունը կտրամադրի պետությունը (կոնկրետ գերատեչությունը ավելի ուշ հայտնի կդառնա), որին գործատուն կդիմի օտարերկրյա քաղաքացու անվանական թույլտվության համար՝ հիմնավորված պատճառով:

Փոփոխությունները մտցվում են ազգային օրենդրությունում տարընթերցումների ճշտգրտման, ինչպես նաեւ միջազգային իրավական դաշտի հետ վերջինիս ներդաշնակեցման նպատակով: