Սվերդլովսկի մարզի (Ռուսաստան) ընտրական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Պոնոմարյովը աշխատանքին ներկայացել է հարբած վիճակում, հայտնում է LifeNews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բարձրաստիճան պետպաշտոնյան անհաստատ քայլերով է շարժվել, ինչն էլ Սիսերտի քաղաքի (Սվերդլովսկի մարզ) այցելուներին ստիպել է ոստիկանություն կանչել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները  հարցաքննել են պետպաշտոնյային եւ ականատեսներին: Պոնոմարյովի գործընկերները պատմել են, որ հաճախ են տեսնում վերջինիս հարբած վիճակում:

Սիսերտիի ոստիկանությունը հավաքագրված նյութերը փոխանցել է դատախազություն: