Հայաստանում հոկտեմբերի 31-ին, առավելապես արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ եւ մառախուղ: Հանրապետության մնացած շրջաններում օդերեւութաբանները կանխատեսում են առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւելյան ՝ 5-10 մ/վ:

NEWS.am-ին ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնեցին, որ Երեւանում սպասվում է փոփոխական ամպամածություն՝ առանց էական տեղումների: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝  +15+17 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+12,

Կոտայքում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+12,

Գեղարքունիքում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝  +7+12,

Լոռիում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+12,

Տավուշում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+15,

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+12,   

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +13+17,

Արարատում. գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+17,

Արմավիրում. գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+17,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+12,

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+17,  

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+11, 

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +10+15: